Թուրքիայի գործողությունները Սիրիայի սահմանին նման են «սողացող էքսպանսիայի». Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ թուրքական զինվորականները «Սիրիայի հետ սահմանին մի քանի հարյուր մետրով առաջ են գնացել դեպի Սիրիա»: Այս մասին ՌԴ արտգործախարարը հայտնել է «РЕН ТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Դա, այսպես կոչված, սողացող էքսպանսիա է: Չէ որ թուրքերը վաղուց սկսել են հայտարարել, որ իրենք թույլ չեն տա ամրապնդել քրդերի դիրքերը Սիրիայի հյուսիսում»,- նշել է նա:
Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կպնդի, որպեսզի ՄԱԿ-ը սիրիական հակամարտության շուրջ ծավալվող միջսիրիական բանակցություններին կանչի նաև քրդերին` չնայած Թուրքիայի ընդդիմությանը: