Իրանը հայտնել է նավթի արդյունահանման ծավալների մեծացման մասին
Իրանի նավթի արդյունահանման ծավալները մարտի վերջին կհասնեն օրական 2 միլիոն բարելի: Այս մասին հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն:
Նրա խոսքով՝ փետրվարին Իրանն արդեն հասել էր օրական 1.75 միլիոն բարելի, որը 2012 թվականից ամենաբարձր ցուցանիշն է, իսկ 2012թ-ին իրանական նավթի դեմ եվրոպական պատժամիջոցներ էին սկսվել կիրառվել:
Նախարարը հավելել է, որ Իրանը պատրաստ կլինի նավթի սառեցման հարցը քննարկել այն ժամանակ, երբ նավթի ծավալները կհասնեն օրական 4 միլիոն բարելի: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Երկուշաբթի օրը Թեհրան կժամանի ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, և Զանգանեն հայտնել է, որ իրենք անպայման քննարկելու են «նավթային քաղաքականությունը»:
Իրանը փորձում է արագ տեմպերով մեծացնել նավթի պաշարները, որոնք պատժամիջոցների պատճառով կտրուկ անկում էին ապրել: