Սաթի Կազանովան թամադա է դարձել
Ռուս երգչուհի Սաթի Կազանովան առաջին քայլերն է անում իր համար անսովոր և անծանոթ ոլորտում:
Նա իր ծառայություններն է առաջարկում ամուսնացող զույգերին բարեգործական «Վաճառվող աստղեր» կայքում: Այս մասին հայտնում է Russianshowbiz.info-ն:
«Մարդիկ հանդիպում են, սիրահարվում, ամուսնանում: Եվ երբ երկու սիրող սրտեր որոշում են իրար կապվել ամուսնական կապով, ամեն ինչ պետք է իդեալական լինի: Այս գրանցումը բացառություն չէ, և դրա համար ես պատրաստ եմ իմ վրա վերցնել այդ պատասխանատվությունը և դառնալ այն մարդը, ով կօրինականացնի ձեր միությունը»,- հայտնել է Սաթին:
Սաթի Կազանովայի ծառայությունների աճուրդը սկսվում է 1 000 ռուբլիից և կտևի 33 օր: Կհաղթի այն զույգը, որը կառաջարկի ամենամեծ գումարը: