Մադոննան ցանկանում է հաշտվել Գայա Րիչիի հետ
Միթե՞ կնոջ իմաստությունy հաղթել է զգացմունքային կողմը, և նա որոշել է երեխային կիսել իր նախկին ամուսնու հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Խոսքը Մադոննայի մասին է, ով որոշել է դադարեցնել դատական գործընթացն ու հաշտվել Գայա Րիչիի հետ, որպեսզի «չկոտրի» իր որդուն:
Փաստաբանը, ով պաշտպանում է երգչուհու իրավունքները, հայտնել է, որ 57-ամյա երգչուհին՝ չնայած նրան, որ չի կարողացել այցելել Լոնդոնում կայանալիք դատական նիստին, քանի որ համերգային շրջագայության է եղել Ավստրալիայում՝ փոխանցել է, որ ցանկանում է դադարեցնել դատական գործընթացը:
«Այն, ինչ ցանկանում է նա հիմա, հաշտության եզրեր գտնելն է: Նա շատ կցանկանար կոնֆլիկտի մասնակիցների հետ միասին նստել մեկ սեղանի շուրջ, և բուժել հին վերքերը, որոնք հասցվել են վերջին շրջանում: Մադոննան ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռոկոյի հետ և հաշտվել Գայա Րիչիի հետ»,- ասել է երգչուհու փաստաբանը: