Վլադիմիր Մարկինը ներողություն է խնդրել բոլորից
ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական նեկայացուցիչ Վլադիմիր Մարկինն այս կիրակի ներողություն է խնդրել բոլորից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Բոլորից ներողություն եմ խնդրում ինքնակամ կամ հարկադրված վիրավորանքի համար»,-թվիթերյան իր էջում գրել է նա:
Բացի այդ, ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում ներման արարողության ժամերգություն է անցկացնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարի Ռուսաստանում յուրաքանչյուր 4-րդը մտադիր է հետևել Մեծ Պահքին: