Մադոննան համերգի ժամանակ ընկել է հեծանիվից
Մելբուրնում տեղի ունեցած համերգի ժամանակ Մադոննան ցնցել է իր հանդիսատեսին, ովքեր համերգի տոմսի համար միջինը 500 դոլար են վճարել: Այս մասին գրում է The Sun-ը:
Նա բեմում տեքիլա է խմել և ընկել մանկական հեծանիվից: Rod Laver Arena -ում Մադոննան արդեն երկրորդ համերգն է ունենում:
Սիդնեյում տեղի կունենա երգչուհու եզրափակիչ երկու շոու, որով նա կավարտի համաշխարհային համերգային իր շրջագայությունը:
Մելբուրնում նրա նախորդ համերգը ևս սկանդալով է ավարտվել: Այն սկսվել է 4 ժամ ուշացումով, իսկ Մադոննան համերգի ժամանակ որոշ երգերի խոսքերը մոռացել է: