Իմ քույր Տաթևն անհավանական է, անփոխարինելի ու «անսթր». Նազենին՝ քրոջ հետ (լուսանկար)
Դերասան, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել քրոջ հետ` շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը. «Իմ քույր Տաթևն անհավանական է, անփոխարինելի ու «անսթր»։ Գարունն է ու գարնանը: Երեք արև ունի։ Մեկն իր դուստրն է՝ մեր հրաշք Արևը, մյուսն իր դեմքին է հիմա և մեկն իր սիրտն է՝ արևի պես ջերմ ու տաք: Չկա մարդ, որ Տաթևիս չսիրի, նրանից ջերմ ու սեր չստանա։ Երեխայի պես է, դրա համար էլ երեխաներն էլ պաշտում են նրան։ Տաթև ջան մեկ օր ուշացած, բայց հուսամ ժամանակին՝ Ծնունդդ շնորհավոոոոոր: Անհամբեր ու ամբողջ ցեղով սպասում ենք մյուս փոքրիկիդ ծնունդին: Քեզ ամպի չափ սիրում ենք քույրաեղբայրական կոալիցիայով: Թևատուն ես ու թիկունքը։ Ոնց կաս՝ էդպես էլ մնաս միշտ. Թևավոր ու երջանիկ»: