Ստամբուլի ոստիկանությունը ակտիվիստների դեմ արցունաքաբեր գազ և ջրցան մեքենա է կիրառել
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հարյուրավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ հարգելու 15-ամյա երիտասարդ Բերքին Իլվանի հիշատակը, ով 2013 թվականին սպանվել էր ոստիկանների կողմից ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ՝ քաղաքացիների և ոստիկանների բախումների ընթացքում: Այս մասին հայտնում է «Комсомольская прaвда»-ն:
Ոստիկանները փորձել են կանգնեցնել հանրահավաքի մասնակիցներին, սակայն ակտիվիստները նրանց ուղղությամբ շշեր և քարեր են նետել: Ոստիկանները գործի են դրել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Դրանից հետո հանրահավաքի մասնակիցները պետական հիմնարկի աշխատակիցների ուղղությամբ քարեր են նետել ողջ քաղաքով:
15-ամյա երիտասարդի հետ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել Ստամբուլի այգիներից մեկում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հանրահավաքներից մեկի ժամանակ: Երիտասարդի վրա նռնակ էր ընկել՝ արցունքաբեր գազով, որը նրա վրա էր նետել հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկը, ով փորձում էր ցրել հանրահավաքը:
Երիտասարդը 9 ամիս կոմայի մեջ է եղել, հետո մահացել է: Իսկ ոստիկանն այդպես էլ պատիժ չի կրել: