Թինա Կանդելակին հրապարակայնորեն սեր է խոստովանել նոր ամուսնուն (լուսանկարներ)
2015 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Թինա Կանդելակին ամուսնացել է: Բիզնես-լեդին խնամքով թաքցնում էր այս փաստը, սակայն պապարացիներին, այնուամենայնիվ, հաջողվել էր պարզել, որ Թինայի ամուսինը նրա գործընկեր Վասիլի Բրովկոն է: Այս իրողությունը փաստում է նաև ամուսնական մատանին:
Եվ միայն հիմա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իսկապես սիրում է իր ամուսնուն: Կանդելակին նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նրանք գրկախառնված են: «Սերը...ընկերներն են»,- գրել է Թինան:
«Լավ է՝ գոնե չի խաբել. չէ՞ որ Վասյան իրականում Թինայի գործընկերն է, իսկ հիմա արդեն ամուսինը: Շատ հարմար է»,- կատակել են Թինայի երկրպագուները: