Ռուսաստանը գարշահոտ գոմ է. Դեպարդյե
Օրեր առաջ, ֆրանսիացի դերասան ժերար Դեպարդյեն Ռուսաստանից իր հեռանալն այսպես է մեկնաբանել. «Ռուսաստանը գարշահոտ գոմ է: Եթե ես ինչ-որ մի պահ կարոտեմ այս կյանքը, ապա մի քանի օր կապրեմ գոմում»:
Դերասանն ասել է, որ երբեք չի վերադառնա Ռուսաստան: Այս մասին գրում է Rusjev.net-ը:
Նա վաճառել է Ռուսաստանի իր բնակարանները և այժմ ժամանակի մեծ մասն անց է կացնում Բելգիայում, ինչպես նաև խնամում է Ֆրանսիայում խաղողի իր այգիները:
Նշենք, որ Ֆրանսիացի դերասանը Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական անձնագիր էր ստացել, որից հետո նրան 2 բնակարան էին նվիրել: Բնակարանները գնահատվել են 15 մլն ռուբլի: