Քարդաշյանների եղբայրը տանել չի կարողանում իր ընտանիքին (լուսանկարներ)
Քարդաշյան ընտանիքի ամենաառեղծվածային անդամը Քարդաշյան քույրերի ավագ եղբայրն է:
Նա արդեն երկար տարիներ աշխատում է որպես մոդել և ձգոտում է քիչ երևալ: Դրա համար Բրոուդին իր պատճառներն ունի: Այս մասին գրում է Peopletalk-ը:
Ինչպես հայտնի է, նա հայտնի ընտանիքի միակ անդամն է, ով բոյկոտել է 2014 թ-ին Քիմի և Քանյեի ամուսնությունը:
Այժմ Բրոուդին պատրաստվում է առանձնանալ ընտանիքից և մենակ ապրել:
«Ես զզվում եմ մեր տան մշտկան դրամաներից և ցանկանում եմ բաժանվել նրանցից: Մեր տան կանայք անտանելի են, նրանք շատ վատ են վարվում միմյանց հետ»,-ասել է նա:
Հարցազրույցներից մեկում Բրոուդին խոստովանել է, որ իրեն այդ ընտանիքի մասը չի համարում այն ժամանակվանից, երբ Քրիսն ու Բրյուսը ամուսնալուծվել են:
«Միակ բանը, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ, դա այն է, որ մենք ապրում ենք զուգահեռ աշխարհներում, սակայն նրանք կարծում են, թե Ջեներն ու Քարդաշյանը նույնն են»,-ասել է մոդելը: