Էրդողանը կա՛մ պետք է փոխի Թուրքիան, կա՛մ հեռանա. «Washington Post»
2003 թվականին, երբ Էրդողանն ու իր կուսակցությունը Թուրքիայում իշխանություն ձեռք բերեցին, նրանք երկիրն առաջ տարան տնտեսական և քաղաքական զարգացմամբ, սակայն հետո ամեն ինչ փոխվեց: Այս մասին գրում է Novostnik.ru-ն՝ մեջբերելով «Washington Post»-ի հոդվածից հատվածներ:
Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Մարկ Աբրամովիչը և Էրիկ Էդելմանը գրում են. «Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան հայտնվել է ավտորիտարիզմի մեջ (քաղաքական համակարգ, որին բնորոշ է իշխանության կենտրոնացումը մեկ մարդու կամ իշխանության որևէ մարմնի ձեռքում)»:
Հոդվածում նախկին դեսպաններն արտահայտում են իրենց կարծիքն այն մասին, որ «կայուն և դեմոկրատական Թուրքիա ունենալ ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ դա ցանկանա նաև կառավարությունը: Եթե Էրդողանը ցանկանում է, որ իր երկիրն ունենա վառ և պայծառ ապագա, նա կա՛մ պետք է փոխի Թուրքիան, կա՛մ հեռանա»: