Կրտսեր Բորիս Ելցինը բաժանվել է հարսնացուից (լուսանկարներ)
Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թոռը` կրտսեր Ելցինը, բաժանվել է իր ընկերուհուց: Նրա ընկերուհին` 26-ամյա թոփ-մոդել Թամարա Լազիչն է: 2.5 տարի առաջ նրանք ուրախացնում էին համացանցի օգտատերերին իրենց համատեղ նկարներով, սակայն անհայտ պատճառով նրանք բաժանվեցին:
Հայտնի մոդելը ճանաչում էր Բորիսի մեծ ընտանիքին և հասցրել էր գրավել իր սիրելիի տատիկ` Նաինա Ելցինայի սիրտը: Անձամբ Ելցին կրտսերը ներկայացրել է աղջկան իր ընտանիքի անդամներին, որպես հարսնացու:
Բաժանության պատճառը հայտնի չէ, սակայն որոշ աղբյուրներից հայտնի է դարձել, որ գեղեցկուհին գտել է նոր ընկեր: