Ագուտինի հաղորդագրությունն այն աղջկան, ով ամբողջովին փոխեց նրա կյանքը
Երաժիշտը հիշել է այն օրը, երբ առաջին անգամ դարձավ հայր: Լեոնիդ Ագուտինի աղջիկը դարձավ 20 տարեկան: Հայրը հուզիչ շնորհավորանք է հղել աղջկան: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Մարտի 12-ին լրացավ Ագուտինի դստեր 20-ամյակը: Աստղը, ով հայտնի է նաև բանաստեղծություններ գրելու իր տաղանդով` տեղադրել է իր միկրոբլոգում գրություն, որը նվիրել է իր աղջկան: Ակնհայտ է, որ երգիչն ունի ջերմ, նուրբ հայրական զգացմունքներ իր դստեր հանդեպ:
«Պալինկա, ես լավ եմ հիշում այդ օրը: Ես դարձա հայր` առաջին անգամ: Այդ օրը` 1996 թվականի մարտի 12-ին կյանքս ամբողջովին փոխվեց: Ծնվեց իմ Պալինկան, իմ մեծ աղջիկը: Ես հպարտանում եմ քեզնով, հիանում քո հաջողություններով, անհանգստանում եմ քեզ համար, սիրում և կարոտում եմ քեզ: Չգիտեմ, ում ես նման այդքան բարի, խելացի և անկեղծ: Ո՞ւմ այդքան: Ծնունդդ շնորհավոր: Աղոթում եմ քո երջանկության, առողջության և հաջողության համար: Ես մշտապես կողքիդ եմ` դու դա գիտես»,- գրել է երգիչը: