Թուրքիան նոր գործողություններ է մտադիր իրականացնել քրդերի դեմ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է երկրի հարավ-արևելյան 3 շրջաններում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի անդամների դեմ նոր հակաահաբեկչական գործողություններ սկսելու մասին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ, Թուրքիայի գերագույն շտաբը հայտնել է Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում և Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում հակաահաբեկչական գործողությունների ավարտի մասին:
«8 շրջան մաքրվել է: Մենք պատրաստվում ենք այնտեղ գործողություններ սկսել անհրաժեշտ նախապատրաստություններից հետո: Դրանք սկսելու մասին բնակիչները կտեղեկացվեն»,- ասել է նախարարը լրագրողների հետ զրույցի ժամանակ: