Էլվիս Փրեսլիի ժառանգները դիմել են դատարան՝ պահանջելով երգչի իրերը
Երգիչ Էլվիս Փրեսլիի ժառանգները ցանկանում են դատական կերպով ետ պահանջել նրա իրերը Լաս Վեգասում գտնվող հյուրանոց-խաղատնից: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Պահանջի դիմումով երգչի ներկայացուցիչները դիմել են դատարան: Նրանք պահանջում են «Westgate Las Vegas Resort and Casino»-ին հետ վերադարձնել երգչի բեմական հագուստները, զարդերը, և այլ իրեր, որոնք պատկանել են երգչին:
«Westgate Las Vegas Resort and Casino» հյուրանոց-խաղատունը վերցրել էր երգչի իրերն այն բանից հետո, երբ «Exhibit A Circle»-ի օպերատորը հայտնել էր ծրագրից իր հեռանալու մասին:
Ժառանգները պնդում են հարյուրավոր իրերի վերադարձմանը, որոնք ներկայացվել են «Գրեյսլենդը ներկայացնում է Էլվիսին» ատրակցիոնի ժամանակ, որը տեղի է ունեցել հյուրանոց-խաղատանը:
«Elvis Presley Enterprises Inc»-ը պահանջում է հավաքածուի վերադարձ և փոխհատուցում` գումարի տեսքով: