Լոս Անջելեսում հանրաճանաչ երաժիշտ է ինքնասպան եղել
Հանրաճանաչ երաժիշտ Քիթ Էմերսոնը Լոս Անջելեսում ինքնասպանություն է գործել: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 71-ամյա երաժիշտը կրակել է ինքն իր վրա: Այս մասին հայտնել է Vesti.ru-ն: Այս քայլի դրդապատճառը դեռ հայտնի չէ:
Էմերսոնի մարմինը հայտնաբերվել է ոստիկանության կողմից` իր իսկ բնակարանում: