Սիրում եմ նրան և ատում եմ նրա համար, որ իմը չէ. Եվա Ռիվաս
Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել և նկարին կից մեկնաբանության մեջ սիրո հուզիչ խոստովանություն է արել: Մասնավորապես նա գրել է.
«Սիրում եմ նրան: Եվ ատում եմ նրա համար, որ իմը չէ: Բայց սիրում եմ, պարզապես նրա համար, որ եկավ իմ կյանք: Ես նրան բաց չեմ թողնի: Չի լինի նա իմը, բայց կլինի իմ հետ… և պետք չէ ուրիշ ոչ մեկը… այլևս… »: