Չինաստանը դարձել է ռուսական նավթի ամենամեծ գնորդը
2015 թվականի արդյունքներով՝ Չինաստանը Գերմանիային գերազանցել է և դարձել ռուսական նավթի ամենամեծ ներկրողը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Ведомости»-ին, որն էր իր հերթին հղում է տալիս Էներգետիկայի միջազգային գործակալության ամենամսյա հաշվետվությանը:
«Ծովային փոխադրումների տվյալները փաստում են, որ Չինաստանն ամենաշատն է իր տարածք ներմուծում ռուսական նավթ: Չինաստանն այս հարցում գերազանցել է Գերմանիային»,- նշվում է ամենամսյա հաղորդագրության մեջ:
ՌԴ Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ 2015 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանը նավթի արտահանման ծավալները մեծացրել է 17.5%-ով՝ ի համեմատություն 2014թ-ի արդյունքների: Այն հասցվել է 26.7 միլիոն տոննայի: