Էրդողանը սպառնացել է Թուրքիայի Սահմանադրական դատարանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը, որը կարգադրել է թերթի երկու լրագրողի ազատ արձակել, ընդունել է մի որոշում, որը «Թուրքիայի դեմ է»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
«Այդ ինստիտուտն իր ղեկավարի և մի քանի անդամների մասնակցությամբ չի վախեցել մի որոշում ընդուելուց, որը ազգի և պետության դեմ է, մի հարցով, որը վերջին ժամանակներս Թուրքիայի վրա իրագործված ամենամեծ հարձակումներից մեկի օրինակն է ներկայացնում»,- հայտնել է Էրդողանը Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Բուրդուր քաղաքում, տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չի փորձի կրկին նման մի բան անել, քանի որ այն կդառնա «նրա լեգիտիմությունը և գոյությունը քննարկելու պատճառ»: