Ջոլին խանդի պատճառով վտարել է նոր դայակին
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ընտանիքում նոր սկանդալ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Rambler.ru-ն: Դերասանուհին աշխատանքից ազատել է նոր դայակին, ում իր հայտնի ամուսնու հետ ֆլիրտի մեջ է կասկածում:
Աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Բրեդը հեշտությամբ է լեզու գտնում տան աշխատակիցների հետ, մինչդեռ Ջոլին շատ խստապահանջ է:
Դերասանուհին նոր դայակի անունը հատուկ չի շեշտում, որպեսզի այս թեմայի շուրջ խոսակցություններն ավելի չտարածվեն ու չընդարձակվեն: