Անհայտ անձը կրակ է բացել հայկական եկեղեցու բակում
Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող հայկական Սբ. Հովհաննես եկեղեցու վրա երեկ զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձը ժամը 12:30-ի սահմաններում, այն պահին երբ պատարագ էր մատուցվում, մոտեցել է եկեղեցուն և 7 անգամ օդ կրակել, որից հետո փախուստի է դիմել: Միջադեպը խուճապ է առաջացրել եկեղեցում գտնվողների մոտ: Զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ ermenihaber-ի Հայկական համայնքի ներկայացուցիչ Գարո Փայլանը թուրքական «Ռադիքալ» օրաթերթին տեղեկացրել է, որ ներկայումս ոստիկանությունը ուսումնասիրում է փողոցի տեսախցիկների տեսաձայնագրությունները և փորձում է պարզել հարձակվողի ինքնությունը:
Պարբերականը նշում է, որ ապրիլի 27-ին և 28-ին էլ նմանատիպ հարձակումներ են եղել Ստամբուլի Յենի Ումութ (Նոր Հույս) բողոքական եկեղեցու և Այոսիս Իոնիս հունական ուղղափառ եկեղեցու վրա: