1979 թ.-ից Անգոլայի նախագահ Ժոզե Էդուարդո դուշ Սանտոսը մտադիր է հրաժարական տալ 2018թ-ին
Անգոլայի նախագահ Ժոզե Էդուարդո դուշ Սանտոսը հայտարարել է, որ մտադիր է 2018թ. թվականին հրաժարական տալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
«Ես որոշել եմ լքել պաշտոնս և վերջ տալ քաղաքական իմ կարիերային»,-ասել է նա:
Ժոզե Էդուարդո դուշ Սանտոսը նախագահում է գրեթե 40 տարի: Նա նախագահի պաշտոնն ստանձնել է 1979 թվականից:
Նշենք, որ Անգոլայում նախագահական հաջորդ ընտրությունները տեղ կունենան 2018 թվականին: