Էրդողանը կորցնում է իր կողմնակիցների վստահությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցնում է իր կողմնակիցների վստահությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Time-ին:
Թերթը նշում է, որ Էրդողանն իր քաղաքականությամբ հիասթափեցնում է իր կողմնակիցներին և նոր թշնամիներ ձեռք բերում:
Վաշինգտոնին դուր չի գալիս, որ Սսիրիական հակամարտությունում Թուրքիան հարվածներ է հասցնում քրդերին, ոչ թե «ԻՊ»-ի զինյալներին:
Եվրոպացիները կասկածում են, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված գործարքի շրջանակներում Էրդողանը «գրպանում» է գումարը և չնչին մաս հատկացնում փախստականներին: