Գվեն Սթեֆանին մահից է փրկվել
Գվեն Սթեֆանին ծանր է տարել ամուսնու հետ իր բաժանությունը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Քանի դեռ ԶԼՄ-ները գրում էին բաժանության մասին, անձամբ երգչուհին լռում էր: Վերջապես նա որոշեց կիսվել, թե ինչերի միջով է անցել:
«Դա իսկապես տպավորիչ պատմություն է: Ես մտածում էի, որ կարող եմ մահանալ, կամ արդեն մահացած եմ: Ես հարցնում էի ինքս ինձ. «Ինչպե՞ս կարող եմ փրկել ինքս ինձ, ի՞նչ կարող եմ անել, ինչպե՞ս դուրս գամ այս իրավիճակից»: Ես օգտագործեցի այդ ամենը, որպես ոգեշնչում` երաժշտություն գրելու համար: երբ ես գտնվում էի ստուդիայում և ստեղծագործում` ես ինձ լավ էի զգում»,- պատմել է երգչուհին:
Նա խոստովանել է, որ հիմա էլ գտնվում է շոկային վիճակում և հավաքում է իր կյանքը կոտրված կտորներից: