Կիրկորովը` իր և Պուգաչովայի բաժանման մասին
Կիրկորովի և Պուգաչովայի բաժանությունից անցել է 10 տարի: Այժմ նրանց ամուսնությունից խոսում են անցյալ ժամանակով: Ֆիլիպը ընկերական հարաբերությունների մեջ է Գալկինի հետ: Նրանք միասին նշում են տոները և անցկացնում հանգսյան օրերը: Կարծես թե վիրավորանքները մնացել են անցյալում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Վերջերս հայտնի դարձավ, որ Կիրկորովը մինչև հիմա անհանգստանում է բաժանման պատճառով: Նա հարցազրույցի ժամանակ խոսովանել է, որ մինչև հիմա չի կարող ներել իրեն, որ չկարողացավ պահպանել իրենց համատեղ ամուսնությունը:
«Ինչպիսի հիմար եմ ես: Ինչ շքեղ կին, ինչպես կարող ե կորցնել նրան: Մի հարցրեք ինձ, ես ավարտված էգոիստ եմ, պատանի, որն ուղղակի տարվել էր փառքով: Հասկանում եմ, որ սիրել եմ, և ցավոք սրտի շատ վատ վարվեցի` ինչի համար էլ պատասխան տվեցի: Բայց արդեն ուշ է»,- խոստովանեց երգիչը ծրագրի ծամանակ` մենակ մնալով հանրության առաջ:
«Ամեն ինչ կյանքում փոխվել է, նա ունի հիանալի ընտանիք, երեխաներ, տուն: Նա պաշտում է աղջկան` Քրիստինային, Միշային` ամուսնուն, նրանք համերաշխ և հիանալի ընտանիք ունեն: Ալլան երջանիկ է: Ինձ համար, որպես ընկեր՝ երջանկություն է տեսնել նրան երջանիկ, երտասարդ, նիհար վառվող աչքերով, որը խորտակվում է սիրով լի տան մեջ: Ես տեսնում եմ, թե Մաքսը նրան ինչպես է վերաբերվում»,- ասել է երգիչը: