Կայացել է ՌԴ-ի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Պուտինի՝ Չինաստան այցելելու հետ կապված նախապատրաստական հարցերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիսյին Կորեայի միջուկային զենքի շուրջ իրավիճակը և եկել այն համաձայնության, որ այն չպետք է օգտագործվի որպես ԱՄՆ հրթիռային համակարգի ստեղծման պատճառ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Չինաստնի վարչապետ Լի Կեցյանի՝ Ռուսաստան առաջիկա այցելությունը, որը կկայանա ապրիլի վերջին: