Մադոննան ներկայացել է ծաղրածուի զգեստով (լուսանկար)
Մելբուրնում մարտի 10-ին կայացել է երգչուհի Մադոննայի համերգը: Նա համերգից ուշացել է 4 ժամ, իսկ հետո հայտնվել բեմում ծաղրածուի զգեստով: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Երգչուհին պտտվել է բեմում` հեծանիվով և պատմել գռեհիկ կատակներ:
«I Got To Save My Baby» երգի կատարման ժամանակ նա հուզվել է: Հուզմունքը բացատրել է նրանով, որ ներկա պահին ԱՄՆ-ում շարունակվում է որդու հետ կապված հարցի դատական գործընթացը:
Ներկա պահին տղան բնակվում է հոր` Գայա Րիչիի մոտ: