Ջիգարխանյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության
Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր մարտի 5-ին: Նա դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Սկլիֆոսովսկու ինստիտուտի տեղեկատվական բաժմից հայտնել են, որ ջերմությունը երեկոյան 36,4 էր, իսկ առավոտյան՝ 36,3: Վիճակը միջին ծանրության է:
Հիվանդանոցից տեղեկացրել էին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: