Վերա Բրեժնևան խոսել է իր հղիության մասին (լուսանկար)
Ռուսական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Վերա Բրեժնևան, միշտ էլ եղել է լրագրողների ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Մարդիկ նրա անձի նկատմամբ երբեք անտարբեր չեն եղել: «Вечерний Ургант» ծրագրում նա ներկայացավ մարմնագույն լայն զգեստով: Հենց այդ զգեստն էլ դարձավ մի շարք բամբասանքների պատճառ: Սկսեցին խոսել նրա հղիության մասին: Պարզվեց, որ երգչուհին արդեն վաղուց սովոր է նման խոսակցություններին: Այդ ամենը լուրջ ընդունել` նա չի պատրաստվում:
«Ես արդեն իմունիտետ եմ ձեռք բերել նման խոսակցությունների նկատմամբ: Ես արդեն վաղուց հումորով եմ վերաբերում այդ ամենին: Իմ հղիության մասին լուրերն արդեն սովորական բնույթ են կրում: Եթե հավատանք ԶԼՄ-ի ասածներին իմ հղիության վերաբերյալ` վերջին 3 տարիների ընթացքում ես պետք է փղիի նմանվեի: Երբ ես փորձեցի «Big Love Show» դեղին զգեստը, ես ինքս կատակեցի, որ զգեստը լայն է կսկսեն խոսակցություններ տարածվել: Ծիծաղեցի և բարձրացա բեմ: Ելույթիցս հետո սկսեցին լուրեր տարածել այդ մասին»,- ասել է երգչուհին: