Լեոնարդո Դի Կապրիոյի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ավագ եղբայրը` Ադամ Ֆարարը, ոստիկանության կողմից հետախուզման մեջ է գտնվում: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Daily Mai-ին:
Իր կնոջ` Չերիտի Մուրի հետ նա մեղադրվում է խանութից 990 դոլարի գողություն կատարելու համար։ Հայտնի է, որ ամուսինները պետք է դատարան ներկայանային դեռևս փետրվարի վերջին, սակայն նրանք թաքնվել են:
Զույգին լրացուցիչ սպառնում է նաև 3000 դոլարի տուգանք: