Քսենիա Սոբչակը կիսվել է տղա ընկերների հետ իր հարաբերությունների մասին
Քսենիյա Սոբչակը կիսվել է տղամարդու և կնոջ միջև ընկերական հարաբերությունների մասին:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն: Նրա կարծիքով, դա ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ է ժամանակակից աշխարհում: Ճիշտ է` նմանատիպ հարաբերությունները շատ հարցերի տեղիք են տալիս:
«Որոշ դռներ պետք է մտածված փակ թողնել: Երբեմն բավական է իմանալ, որ այս աշխարհում կան աջակիցներ, որոնք նայում են աշխարհին նույն տեսապակիով: Ափսոս, որ կինը` նույնիսկ 21-րդ դարում պարտավոր է հաշվի առնել, որ հասարակական` հատկապես հանրային մարդու համար ընկերությունը տղամարդու հետ շատ բարդ է ընդունվում հասարակության կողմից: Ժամանակ եք անցկացնում միասին, երկար զրուցում եք, փոխանակվում նամակներով: Դա իհարկե անմիջապես ծնում է բամբասանքներ: Վիրավորական է: Եթե ես տղա լինեի, կկարողանայի ընկերություն անել տղաների հետ առանց մեջքի ետևում բամբասանքներ լսելու: Ես միշտ ասում եմ ինքս ինձ` մարդիկ միշտ ուրիշների վրա են բարդում իրենց մեղքերը»: