Պուտինը Հունաստանի վարչապետի հետ քննարկել է սիրիական հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ և քննարկել Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հեռախոսազրույցն իրականացվել է հունական կողմի նախաձեռնությամբ:
Նշվում է, որ միջազգային խնդիրների քննարկումից առաջ, հատուկ շեշտադրությամբ քննարկվել է երկրում հրադադարի ռեժիմի պահպանման հարցերը:
Հունաստանի վարչապետը բարձր է գնահատել փախստականների հետ կապված խնդիրների կարգավորման համարձակ ԵՄ-ի ձեռնարկած միջոցները: