Էրդողանի կինը կանանց հարեմները դպրոց է համարել
Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, օսմանական սուլթանների հարեմները կանանց համար դպրոց է անվանել: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Էրդողանի կինը նման հայտարարություն է արել «Սուլթանների մայրերը հետք են թողել մեր պատմության մեջ» կոնֆերանսի ժամանակ:
Ինչպես նշել է Թուրքիայի առաջին կինը՝ արվեստի ստեղծագործություններից շատերում կարելի է իշխանության ծարավ կնոջ տեսնել:
«Հարեմները դպրոց են եղել կանանց համար, օջախ, որտեղ նրանք կարող են պատրաստվել կյանքին կրթություն են ստացել և բարեգործական գործունեությամբ զբաղվել»,-աել է նա:
Էմինե Էրդողանի այս հայտարարությունը զայրացրել է օգտատերերին, մասնավորապես՝ կանանց: