Ալլա Պուգաչովան տեղն է դրել Կիրկորովին
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը դաստիարակում են ամենացանկալի հարսնացուին և փեսացուին` Լիզային և Գարիին: Երգչուհու երեխաներին` շատերը փնտրում են հարմար թեկնածուներ: Այդ ուղղությամբ երևակայության գիրկն է ընկել նաև Ֆիլիպ Կիրկորովը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա հայտնել է, որ իրենց երեխաները այժմ էլ լավ ընկերներ են: «Ալլա-Վիկտորիան և Մարտինը սրտակից ընկերներ են ձեռք բերել: Գուշակեք, թե ովքեր են»,-մեջբերում է արել «Тайны звезд» ամսագիրը` հղում տալով երգչին:
Սակայն երգչի հայտարարությունը դուր չէր եկել պրիմադոննային: «Դա չի լինի»,- երգչուհին ասել է, որ լավ է ճանաչում Կիրկորովին, և չի ցանկանում, որ երեխաները կրկնեն իր իսկ սխալները:
«Նա երեխա է, իսկական երեխա: Ֆիլիպն ի ծնե նարցիս է, իսկ դա շատ վատ է: Նա ոչինչ չի կարող անել իր հետ: Նա իմ կյանքի ամենամեծ և ամենաէֆֆեկտիվ սխալն է եղել: Ամբողջ կյանքում չեմ սիրել այդ տեսակի մարդկանց: Ահա, թե ինչպես: Որտե՞ղ էր իմ խելքը»- ասել է երգչուհին:
Պուգաչովան նշեց նաև, որ անկախ նրանից, որ իրենք ամուսնացած են եղել 10 տարի` պաշտոնական հարաբերությունները տևել է 1 տարի: «Բաժանությունից հետո նույնիսկ սպառնալիքներ են եղել: Նա ասում էր` կմեռնեմ, կսպանեմ ինձ: Ես պատասխանում էր` սպանիր, սպանիր: Հոյակապ իմանալով, որ նա այդպիսի բան չի անի: Նա իհարկե անհանգստանում էր, բայց ոչ թե նրա համար, որ կարող էր ինձ կորցնել, այլ ինքն իր անձի համար` ինչպես յուրաքանչյուր նարցիս»,- մեկնաբանել է երգչուհին: Երգչուհին նաև նշել է, որ այժմ էլ նրանք լավ հարաբերությունների մեջ են: «Ինչպես կարող եմ հանել նրան իմ կյանքից, հիմա էլ նա պպտվում է կողքիս: Նա պատկանում է մեծ երեխաներիս թվին»,-ասել է երգչուհին: