Գայդուլյանի բուժումը Գերմանիայում դրական արդյունքներ է տալիս
Անդրեյ Գայդուլյանի վերջին անալիզները զարմացրել են բժիշկներին: «Ունիվեր» կատակերգության դերասանի ընդունած քիմիոթերապիայի կուրսն այնքան էլ բացասաբար չի անդրադարձել նրա օրգանիզմի վրա, որքան ենթադրվել է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Գայդուլայնի առողջական վիճակը դանդաղ, բայց դրական տեղաշարժ ունի: Հայտնի դերասանը բուժման կուրս է անցել Գերմանիայիում և վերադառնալով հայրենիք՝ անալիզներ հանձնել:
Գերմանիայում դերասանը բուժման կուրսն անցել է քիմիոթերապիայի մի քանի փուլերով:
Գայդուլյանը շնորհակալություն է հատնել բլոր նրանց, ովքեր մասնկցել են իր բուժման ընթացքին:
«Աստծո, բարի մարդկանց, բժիշկների օգնությամբ մենք ավարտեցինք բուժման կուրսն ու վերադարձանք Մոսկվա: Շնորհակալ ենք ձեզ և երկնային ուժերին»,-իր միկրոբլոգում գրել է դերասանը: