Կիև-Երևան ինքնաթիռը վթարային վայրէջք չի կատարել. Քաղավիացիա
Հայկ Ծիրունյանի տարածած այն տեղեկությունը, թե «փետրվարի 22-ին Հայաստան թռչող ինքնաթիռը 95 %-ով գտնվել է վթարային վիճակում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
«Այդ օգտատիրոջ գրածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Որևէ հիմք չկա նրա այդ գրառման համար»,- ասաց Ռուբեն Գրձելյանը: