«Պարեր աստղերի հետ» հաղորդումը Գալկինի փոխարեն կվարի Գարիկ Մարտիրոսյանը
Հանրահայտ ռուս շոումեն Մաքսիմ Գալկինն այլևս չի վարելու «Պարեր աստղերի հետ» սիրված նախագիծը: Նրան կփոխարինի հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը: Այս մասին գրում է Sobesednik.ru-ն՝ հղում տալով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը, որն այդ որոշումը բացատրել է նրանով, որ հանդիսատեսին բազմազանություն է պետք:
Դարյա Սպիրիդոնովան ևս հրաժարվել է մեկնաբանել Մաքսիմ Գալկինի հեռանալը, սակայն ասել է, որ այս հարցը հեշտ հարց չէ:
Լուրեր են պտտվում Մաքսիմի ու հեռուստաալիքի ղեկավարության միջև ինչ-որ ստեղծագործական տարաձայնությունների մասին: Հնարավոր է, որ դրանք կապ ունեն «Թագավորներն ամեն ինչ կարող են» ֆիլմի հետ: «Ռոսիա1» հեռուստաալիքի ֆինանսավորմամբ նկարահանված այդ ֆիլմում Գալկինն է գլխավոր դերը կատարում: Հենց այդ նկարահանումներից հետո էլ համագործակցությունը դադարեցվել է: