ԱՄՆ-ի իշխանությունները ռեփեր «50 Cent»-ին կասկածում են եկամուտները թաքցնելու մեջ (լուսանկար)
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը կից Անվճարունակության հարցերով ծառայությունը խնդրել է դատարանին հանձնաժողով ստեղծել` ամերիկացի ռեփեր Քերթիս Ջեյմս Ջեքսոնի (50 Cent) եկամուտները ստուգելու նպատակով, ով նախկինում հայտարարել է սնանկացման մասին: Այս մասին հայտնի է դարձել լսումների արդյունքների հիման վրա, որոնք կայացել են Հարթֆորդ քաղաքում և որոնց ներկա է եղել նաև անձամբ երաժիշտը: Այս մասին գրում է TACC-ը:
Երգչին դատարան կանչելու պատճառ են հանդիսացել Instagram-ում հրապարակված լուսանկարները, որոնցում ռեփերը պատկերված է մեծ քանակությամբ 100 դոլարանոց թղթադրամների շուրջ: