Լեոնարդո դի Կապրիոյի եղբայրը հետախուզման մեջ է գտնվում
Ինչպես ասում են, բարեկամներից հետո ամենատհաճ մարդիկ նույն ազգանուն ունեցողներն են: Կատակը՝ կատակ, իսկ արդեն օսկարակիր Լեոնարդո դի Կապրիոն ստիպված է իր անունը հանդիպել բավականին տհաճ վերնագրերով նյութերում:
Լեոյի եղբայրը՝ 44-ամյա Ադամ Ֆերրարին, հետախուզման մեջ է գտնվում, նրան փնտրում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Փետրվարի վերջին Ադամն իր սիրելիի հետ թալանել է թանկարժեք զարդերի մի խանութ՝ այնտեղից գողանալով 990 դոլար: Սիրահար զույգը բերման էր ենթարկվել, և նրանք խոստովանել էին իրենց մեղքը: Զույգը պետք է ներկայանար դատարան, սակայն գերադասել է արհամարհել նիստը: Այժմ նրանք հետախուզման մեջ են գտնվում և ստիպված են տուգանք վճարել՝ 3 000 դոլարի չափով գողություն կատարելու համար: