Կիրկորովը երեխաներին փոխել է սմարթֆոնի հետ
Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովն իր երեխաների համար փորձում է լավագույն հայրը լինել և իր երեխաներին առավելագույն սեր տալ:
Հարկ է նշել, սակայն, որ Ալլա Վիկտորիան և Մարտինը նրա համար առաջնահերթություն չեն:
Երգիչը խոստովանել է, որ արթնանալուն պես, առաջին հերթին սմարթֆոնն է վերցնում ձեռքը:
«Երբ արթնանում եմ, առաջին քայլը որ անում եմ, սմարթֆոնը ձեռքս վերցնելն է: Զանգերը, նամակները, սոցցանցի նորություններն ավելի լավ են սթափեցնում, քան սուրճը»,- «HELLO» ամսագրին տված հարցազրույցում ասել է Կիրկորովը:
Միայն դրանից հետո նա գնում է երեխանների մոտ: