Հանրահայտ Վաչովսկի եղբայրները այժմ արդեն քույրեր են դարձել
Վաչովսկի եղբայրներից մեկը՝ Էնդին, սեռափոխվել է: 48-ամյա ռեժիսորն այժմ ներկայանում է Լիլի անվան տակ:
Աշխարհահռչակ ռեժիսորը խոստովանել է, որ դժվար է որոշումն ընդունել, սակայն նրան աջակցել է առաջին հերթին ընտանիքը, մասնավորապես՝ մեծ եղբայրը, ով 2003-ին սեռափոխվել է և այժմ ներկայանում է Լանա անվան տակ:
«Ես գիտեմ, որ ինչ-որ պահի պետք է ներկայանամ հանրությանը, դա դժվար է թաքցնել: Հեշտ չէ լինել տրանսգենդեր: Պետք է պատրաստ լինել բազմաթիվ հայացքների և քննադատությունների»,-ասել է Վաչովսկին:
Նշենք, որ Էնդին 1991 թվականից ամուսնացել է Ալիս Բլեսինգհեյմի հետ: