Երջանիկ մարդիկ չար չեն լինում. Ի՞նչ անակնկալ են մատուցել Շուշան Երիցյանին (լուսանկար)
Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանն իր միկրոբոլոգում լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Իրականում շատ բան կարելի է մաղթել: Ես կսահմանափակվեմ մեկով: Թող որ բոլոր կանայք ու աղջիկները մշտապես սիրված և գնահատված լինեն: Սերն է մեզ գեղեցկացնում, թևեր տալիս, մոռացության մատնում կենցաղային խնդիրները, օժտում գերբնական ուժով: Բոլորիդ փոխադարձ, ամուր ու հավերժական սեր!!!
Հ.Գ. Երջանիկ մարդիկ չար չեն լինում»: