Քաբուլում նախագահական պալատից ոչ հեռու պայթյուն է տեղի ունեցել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «TOLOnews»-ը:
Հաղորդագրությունում ասվում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Պայթյունը տեղի է ունեցել նախագահական պալատի առջև:
Իշխանությունների խոսքով՝ մահապարտ-ահաբեկիչը մեքենայով կանգնել է նախագահական շենքի առաջ և պայթեցրել իրեն:
Դեպքի հետ կապված մանրամասները չեն հաղորդվում: