Նաոմի Քեմբելը մտադիր է երեխա ունենալ
Ամենահայտնի սևամորթ մոդել Նաոմի Քեմբելն իր սիրելիների թվում ունեցել է շոուբիզնեսի, սպորտի ներկայացուցիչ և նույնիսկ ռուս միլիարդատեր գործարար: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Մոդելն իր 45 ամյակը դիմավորել է «բացարձակ ազատ» կարգավիճակում: Նաոմի Քեմբելը խոստովանել է որ զղջում է, որ մինչև հիմա երեխաներ չի ունեցել:
«Ես գիտեմ, որ երեխաներ կունենամ, սակայն ինչ ճանապարհով, դեռևս չգիտեմ: Շրջապատում բոլորն ասում են, որ ես լավ մայր կլինեմ»,- նշել է մոդելը:
Մոդելը խոստովանել է, որ երբեք չի երազել մեծ ընտանիքի ու երեխաների մասին: