Քանյե Ուեսթի անակնկալ այցը «շոկի» է ենթարկել շվեդական քաղաքը
Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը իր անակնկալ այցով «խենթացրել է» շվեդական Էլմհուլտ քաղաքը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «The Local»-ին: Ինչպես հաղորդում է պարբերականը՝ մարտի 8-ին երաժիշտն այցելել է Էլմհուլտում գտնվող «IKEA»-ի գրասենյակը:
Երգչի երկրպագուներին հատկապես հետաքրքրել է նրա այցը տեղական ռեստորաններից մեկը: Նշվում է, որ շենքի մոտ կարելի էր տեսնել մարդկանց կուտակումներ, քանի որ երկրպագուները մեծ հոսքերով գալիս էին տեսնելու իրենց կուռքին:
Ի սկզբանե «IKEA»-ն հրաժարվել էր հաղորդել Ուեսթի այցի մասին մանրամասներ: Սակայն հետագայում հաղորդեց, որ երգիչը հանդիպման էր ծրագրային բաժնում:
Նշենք, որ Ուեսթը ունի հագուստի սեփական արտադրություն և արագ սննդի կետերի ցանց, նա նաև համագործակցում է «Adidas»-ի հետ: