Եղիշե Չարենցի առաջին սերը
Եղիշե Չարենցն առաջին անգամ սիրահարվել է 15-16 տարեկանում` Աստղիկ Ղոնդաղչյանին, ով ուսանում էր Կարսի ռուսական դպրոցում, այնուհետև Թբիլիսիի գիմնազիայում: «Չարենցի հետ ծանոթացել ենք Կարսում, Հովսեփ հորեղբորս տանը: Նա հորեղբորս տղաների ընկերն էր, իսկ ավելի ուշ` սկսեց հետևել ինձ: Չափազանց ամաչկոտ էր, ես էլ սիրուն, վառվռուն, չարաճճի աղջիկ: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղաները Եղիշեին հայտնում էին իմ ներկայության մասին, ու նա անմիջապես գալիս էր»,- իր հուշերից մեկում գրել է Աստղիկ Ղոնդաղչյանը:
Չարենցն իր «3 երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն նվիրել է Աստղիկին: Աղջկա հայրը, լինելով խիստ անձնավորություն, զայրացել է. «Աստղիկ` հասկացանք, էլ ի՞նչ պետք կար նշելու Ղոնդաղչյան ազգանունը»:
Սիրահարված Չարենցը իր սերը նաև արտահայտել է Աստղիկին վարդ նվիրելով, որի թերթիկներն աղջիկը չորացրել և պահպանել է մինչ խոր ծերություն:
Հայ Հանճարներ. ֆեյսբուք: