Վալերիան՝ իր և որդու սկանդալի մասին
Տղան, որի հետ մեծ հույսեր էին կապում, հայտարարել է, որ ժամանակավորապես կթողնի երաժշտական դասընթացները և կհեռանա տանից սիրելի աղջկա համար: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Տղան, որով մայրը հպարտանում էր, շատ է տխրեցրել: Սկզբնական շրջանում երգչուհին չէր մեկնաբանում իր և տղայի հետ կապված հարաբերությունները: Լրագրողների հարցերին պատասխանում էր երգչուհու ամուսինը` Իոսիֆ Պրիգոժինը: Սակայն, այս շաբաթ, երգչուհին պարզաբանեց տղայի հետ իր հարաբերությունները:
Պարզվում է Արսենին, վերադարձել է տուն, զբաղվում է իր դասերով և հազվադեպ է հանդիպում ընկերուհու հետ: Իհարկե, դա չի նշանակում, որ մայրն և տղան վերջնականապես հաշտվել են: Վալերիան նշել է, որ իր և որդու հարաբերությունները չի կարելի համարել անթերի:
«Ներկա պահին կարիք չկա ինչ որ բան բացատրել, որովհետև ամեն ինչ սխալ է հասկացվում»,- ասել է երգչուհին: