Ալլա Պուգաչովան կոչ է անում չնախանձել իրեն
Կանանց միջազգային տոնին ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները շնորհավորել են կանանց: Նրանց թվում էր նաև Ալլա Պուգաչովան: Նա ձայնագրել է բարեմաղթանքը և տեղադրել ինստագրամյան իր էջում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Շնորհավոր սիրելի կանայք: Ես ուզում եմ ձեզ խոստովանել, սիրելի՛ կանայք, միայն մի նախանձեք, աչքով մի տվեք, որ իմ կյանքի յուրաքանչյուր օրը` «երջանկություն է»: Հենց այդ երջանկությունն էլ ցանկանում եմ ձեզ»,- ասել է երգչուհին: