ԱՄՆ-ն և Ֆրանսիան կիրականացնեն դիտորդական չվերթ` Ռուսաստանի տարածքում
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ առաքելությունը կիրականացնի դիտորդական չվերթ` Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Այն կիրականացվի ամերիկյան դիտորդական «ОС-135Б օդանավով» Խաբարովսկի օդանավակայանից՝ մարտի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում` «ազատ երկնքով» միջազգային պայմանագրի համաձայն:
«Թռիչքի իրականացման ժամանակ,որը տեղի կունենա համատեղ համաձայնեցված ճանապարհով, ռուս մասնագետները օդանավից կհսկեն թռիչքի պարամետրերի պահպանմանը և պայմանագրով նախատեսված սարքերի օգտագործմանը»,- այս մասին ասվում է հաղորդագրութան մեջ: